շինություն
Սուրմալուի շինության մասնակի փլուզման հետևանքով վնասվել է ավտոմեքենա
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից երկու խումբ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։…
Շահագործման ենք հանձնում նորոգված ևս 3 մանկապարտեզ․ Մարության (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանում ևս 3 հիմնանորոգված մանկապարտեզ է հանձնվում շահագործման։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ու տեղադրել տեսանյութ։ Նա գրել է, որ տվյալ շինություններն իրենց ստեղծման օրվանից ի վեր չեն վերանորոգվել։ Մարությանի խոսքով՝ 2022 թվականին ևս 9 մանկապարտեզ է նորոգվելու ու 3 տարվա հանրագումարով՝ հիմնանորոգված մանկապարտեզների թիվը հասնելու է 43-ի։
Մարտակերտում վնասված շենք-շինությունների վերականգնման աշխատանքները շարունակվում են
Արցախի Մարտակերտի շրջանում շարունակվում են պատերազմի գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնողական, վերակառուցման, տանիքների վերականգնման շինաշխատանքները։ Մարտակերտի շրջանում 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունից գրանցվել է վնասված թվով 500 շինություն, որոնցից թվով 189-ը ընթացքի մեջ է, իսկ թվով 89-ում արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։ Շրջանում նաև առանձնատներ են վերանորոգվում հին բնակֆոնդից։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են ընդհանուր առմամբ՝ թվով…
Ապամոնտաժվել է ինքնակամ կցակառույց շինությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ապամոնտաժվել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 8 շենքի N78 տարածքին կից իրականացված ինքնակամ կցակառույց շինությունը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի Քաղաքապետարանից։
Ապամոնտաժվել է ինքնակամ կառույցը Գյուրջյան փողոցում
Երևան համայնքին պատկանող հողամասում` Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի հարակից տարածքում, ապամոնտաժվում է գազալցակայանի դիմաց կառուցված ինքնակամ կառույցը։ <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FYerevanCityHall%2Fvideos%2F274090097788410%2F&show_text=false&width=560&t=0″ width=”560″ height=”314″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowfullscreen=”true” allow=”autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share” allowFullScreen=”true”></iframe>
Մեղրաձորի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Նորալուսին» ՍՊԸ տնօրենը, նպատակ ունենալով Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում գտնվող ՍՊ ընկերությանը պատկանող հանգստի բազայի տարածքին հարակից, նույն համայնքին պատկանող, դեռևս 2017թ. ինքնակամ զավթած 1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ…
Սևանի ափամերձ հատվածում կապամոնտաժվի ավելի քան 3000 շինություն․ նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել, որին կից գրել է․ «Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի ավելի քան 3000 շինություն։ 1905 նիշից ցածր գտնվող կառույցներն ապամոնտաժվելու են․ ափամերձ հատվածներից կհեռացվեն բոլոր ապօրինի կառույցները։ Ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որն այս պահին զբաղվում է չափագրման և գույքագրման հարցերով։ Աշխատանքները մոտ 1.5 ամսից…
Դիլիջանի ոլորաններում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվել է
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվել է: «ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՅՑՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ Է Հենց այս պահին ընթանում է Երևան֊Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինության ապամոնտաժումը։ Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի սկզբում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս…
Մերգելյան ինստիտուտում բռնկված հրդեհը մարված է
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը…
Տուն-ինտերնատում բնակվող 10 տարեցները կտեղափոխվեն փոքր տուն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցներ առաջիկայում կտեղափոխվեն փոքր տուն: «Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցների խնամքը համայնքային փոքր տանը իրականացնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդեն իսկ ձեռք է բերել համապատասխան շինություն, որն առաջիկայում կվերանորոգվի և կհարմարեցվի նոր բնակիչների համար: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել նախարարության և…
Գյումրիում երկհարկանի շինություն է այրվել
Հունիսի 5-ին, ժամը 23:18-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ բանավանում այրվում է երկհարկանի բնակելի շինություն, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից…
Արևելյան Բեռլինի շինություններում գտնվող մարդիկ նաև պատուհանից ցած նետվելով էին փախչում կոմունիզմից
Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ձախ նկարում պատկերված պատուհանից նետվող երեխան Մայքլ Ֆինդերն է, որի հայրը, գտնվելով Արևելյան Բեռլինի տարածքում, նետում է Արևմտյան Բեռլինի փողոցում տեղակայված հրշեջների ցանցի մեջ: Կոմունիստների կողմից Բեռլինյան պատի կառուցման ժամանակ որոշ դեպքերում Արևմտյան և Արևելյան Գերմանիայի միջև սահմանը անցնում էր բնակելի շինությունների միջով: Սովորական փողոցը կարող էր համարվել…
Դուք չեք տիրապետում ինֆորմացիային․ Հայկ Մարությանը՝ Գագիկ Ծառուկյանին
Քաղաքապետարանը կապ չունի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեք հարկանի կիսակառույց հյուրանոցի երկու հարկն ապօրինի է կառուցված։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։ «Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, բայց դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև ձեր հյուրանոցի կառուցումը կասեցված է ձեր հարևանի օգնությամբ, որը դիմել է…
Չեչնիայում թեթև շարժիչով օդանավն ընկել է բնակելի տան վրա
Չեչնիայում թեթև շարժիչով օդանավն ընկել է բնակելի տան վրա, տուժել է 4 մարդ: Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից: Որոշ տվյալներով՝ օդանավը փլուզել է շինության կեսը, սակայն բռնկում չի գրանցվել: Միջադեպի հետևանքով տուժել է օդաչուն, երկու կին և երեխա: Զոհեր չկան:














