Մայիսի 26-ին հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Ղազախստանում Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությունում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինին՝ դառնալով ոսկե մեդալակիր:
Այս առիթով նա իր ինստագրամյան էջում գրել է. «Շնորհակալ եմ շնորհավորանքների և միշտ իմ կողքին լինելու համար: Սա շատ կարևոր հաղթանակ էր: Շարժվում ենք առաջ` դեպի Եվրոպական խաղեր»,- գրել է Ալեքսանյանն Instagram-ում:
Եվրոպական երկրորդ խաղերը կկայանան Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այս տարվա հունիսի 21-ից 30-ը: