Առողջապահության նախարարության մասնագետներն այցելել են Սյունիքի մարզ` պետական բյուջեի շրջանակներում վերակառուցվող Սիսիանի բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթանալու աշխատանքների ընթացքին։
Շինարարությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ՝ աշխատանքները որակով և ժամկետներում ավարտելու վերաբերյալ։