Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Այս մասին տեղեկանում ենք ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ արդյունքների մասին ԱԻՊԾ-ը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։
Ըստ աղբյուրի՝ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1567 աճյուն, որից 4-ը` երեկ։