Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայում

Հրապարակող՝

jadonsancho1012a

Ամենադիտվածներ

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Այս մասին տեղեկանում են Ացախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ արդյունքների մասին ԱԻՊԾ-ը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Ռազմական գործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1580 աճյուն:

Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում:

Ամենաթարմ