Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է «Աբու Դաբի Մասթերս» հզոր միջազգային մրցաշարը: Մրցաշարին 155 շախմատիստներ են մասնակցում, որոնցից 55 գրոսմայստեր են, իսկ ընդհանուր առմամբ 155 մասնակցից 124-ը կրում են միջազգային կոչումները:
Հայաստանը ներկայացնում են եռակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը և գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը ու Մանուէլ Պետրոսյանը:
Օգոստոսի 3-ին տեղի ունեցան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը, որտեղ հաջող հանդես եկավ Մանուէլ Պետրոսյանը: Վերջինս 2-րդ տուրում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սամեդ Շետեին, իսկ 3-րդում՝ Արցախը ներկայացնող գրոսմայստերն առավելության հասավ ադրբեջանցի գրոսմայստեր Բաջարանիի նկատմամբ:
Մանուէլ Պետրոսյանը 4 այլ շախմատիստի հետ 3-րդ տուրից հետո գլխավորում է աղյուսակը, իսկ
Վլադիմիր Հակոբյանը և Սամվել Տեր-Սահակյանը ունեն 2-ական միավոր: