ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ, նոյեմբերի 8-ին դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը։
«ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 34 տրանսպորտային միջոց։
- Զորամիավորման ճամբարային ավանում անցկացվել է շարային ստուգատես․ ՊՆ
- Անցկացվել են հրետանավորների վարժանքներ․ ՊՆ
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 10 խախտում։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։