Հունիսի 14-ին, ժամը 06։29-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Տիգրան Ա․), «Mercedes E320» (վարորդ՝ Գևորգ Հ․, ծնված 1980 թ.), «Mercedes SLK» (վարորդ՝ Արթուր Չ․, ծնված 1992 թ.) և «Mazda 3» (վարորդ՝ Արամ Գ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
