fbpx
Կառավարություն

Շիրակի մարզի փրկարար ծառայությունը համալրվեց նոր տեխնիկայով

Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության՝ Հայաստանին տրամադրած տեխնիկայի մի մասը՝ 6 հրշեջ մեքենանա և 1 ավտոսանդուղք տրամադրվեց ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցին:

«Մեր բազան 21-րդ դարում առաջին անգամ է թարմացվում: Առաջին փուլով Շիրակի մարզի համար ստացել ենք 6 մեքենա, իսկ սեպտեմբերին ստանալու ենք ևս 7 հրդեհաշիջող մեքենա: Մեր մարզի տեխնիկան արդեն շատ հին էր, բարդ էր աշխատանքների կազմակերպումը, իսկ ամեն հրդեհից հետո կատարում էինք մեքենաների վերանորոգում: Սա մեր մարզի համար փրկություն է, սեպտեմբերին, ևս 7 մեքենա ստանալով մեր բազան 100 տոկոսով լրացվելու է»,- հայտնել է ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ ճապոնացի մասնագետները վերապատրաստում կանցկացնեն նաև Շիրակի մարզում:

Նոր մեքենաներն ունեն մի շարք առավելություններ՝ տեխնիկական հնարավորություններն են շատ և ավելի ապահով են հենց փրկարարաների համար:

«Այս նոր մեքենաները կնպաստեն հրդեհաշիջման աշխատանքերը մի կողմից որակյալ, մյուս կողմից հենց փրկարարների համար անվտանգ կազմակերպելուն: Մեքենաները ոչ միայն թեթև են, այլ նաև համարված են անհրժեշտ բոլոր պարագաներով, իսկ ավտոսանդուղքն աննկարագրելի հնարավորություն ունի՝ ավելի քան 28 մետր բարձրանալու հնարավորությամբ: Մեքենանաները համալրված են նաև օդի մատուցման համակարգերով: Տրամադրվել է նաև հրշեջ համազգեստ»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ավտոսանդուղքի հնարավորությունները գյումրեցիները տեսան հենց տեղում՝ 28 մետր 30 մ բացվող սանդուղքից հրշեջները ջրով լվացին «Վարդանանց» արձանախումբը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ