fbpx
Մարզեր

Շիրակում փողոցներ են բարեկարգվում․ ծրագրի արժեքի 60 տոկոսը տրամադրում է պետությունը

Պետություն-համայնք համագործակցության շրջանակներում վերանորոգումներ կիրականացվեն Շիրակի մարզի Անուշավան համայնքում։

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։

Նշվում է, որ վերանորոգվելու են 2 փողոցներ՝ 9-րդն ու 54-րդը։

9-րդի դեպքում գրունտային փողոցը ավազակոպճային շերտով կկառուցվի։ Վերանորոգվելու է 1200 քառակուսի մետր տարածք։

Իսկ 54-րդի դեպքում վերանորոգումը տուֆ քարող է տեղի ունենալու, ընդհանուր՝ 875 քառաակուսի մետր տարածքի վրա։

Այս ծրագրի արժեքը 19 միլիոն դրամ է կազմում, որի 60 տոկոսը տրամադրում է պետությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ