fbpx
Գիտություն

Շիզոֆրենիան սովորել են ախտորոշել սմարթֆոնների միջոցով

Մտագարությունը սովորել են ախտորոշել շարժական հեռախոսների միջոցով. հոգեկան խանգարումը որոշում է շարժական հավելվածը, որն այժմ թեստավորվում է մշակողների կողմից: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը՝ հղում անելով New Scientist-ին:

Հավելավածը կարող է սմարթֆոնի տեսախցիկի միջոցով առավելագույն հավանականությամբ պարզել, թե մտագարության ախտանշաններ կան արդյոք մարդու մոտ: Ինչպես պարզվել է, շարժական հեռախոսն արձագանքում է այնպիսի հանգամանքների, ինչպիսիք են մարդու դեմքի արտահայտությունը և խոսքը:

Ինչպես հայտնի է, շիզոֆրենիայի հիմնական ախտանշաններից մեկը հալյուցինացիաներն են, զառանցանքը և գիտակցության խառնաշփոթությունը: Մտագարների համար նաև բնորոշ են դեմքի «դատարկ» արտահայտությունը, թույլ տեսողական շփումը զրուցակցի հետ և միալար խոսքը:

Աղբյուրը՝ 168.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ