Apple ընկերությունը 2021 թվականի երրորդ եռամսյակում 50,4 միլիոն սմարթֆոն է մատակարարել ու այս ցուցանիշով առաջ անցել Xiaomi-ից։
Այս մասին հայտնում է 3dnews-ը։
Ըստ աղբյուրի՝ սրա շնորհիվ Apple-ը դարձել է աշխարհում երկրորդ խոշորագույն սմարթֆոն արտադրողը։
Առաջին հորիզոնականում է մնում Samsung-ը, որը Apple-ից 18,6 միլիոնով ավել սմարթֆոն է մատակարարել։
Նշվում է, որ նաև Apple-ի մատակարարումները շարունակաբար աճում են ու տարեկան կտրվածքով դրանք աճել են 20,8 տոկոսով։