fbpx
Ժամանց

«Շրջանաձև ընթերցանություն»՝ ISO co-working space-ում

ISO co-working space կենտրոնը կազմակերպում է շրջանաձև ընթերցանություն՝ հայ ժամանակակից գրողների մասնակցությամբ։

Այս մասին կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ՝ փետրվարի 19-ին, ժամը՝ 18:30-ին, սիրով հրավիրում ենք ISO co-working space, որտեղ իրականացնելու ենք «Շրջանաձև ընթերցանություն» ժամանակակից գրողների՝ Արմեն Սարգսյանի, Լուսինե Եղյանի, Նելլի Սահակյանի և Նորայր Սարգսյանի մասնակցությամբ։ Նրանք ընթերցելու են իրենց նոր ստեղծագործություններից և խոսելու ենք մեր ժամանակներից ու կյանքից։

Գրքերի մրցույթի հաղթող մասնակիցներին նվիրելու ենք գրքեր։ Մրցույթի մասին տեղեկացեք մեր Facebook-ի և Instagram-ի էջում։

Կարող եք գալ ձեր գրքերով, ծանոթանալ նոր մարդկանց հետ, շփվել և միմյանց գրքեր նվիրել։

Հավելենք՝ ISO co-working space-ը փետրվարի 19-ից 26-ը հայտարարում է «Գրական շաբաթ». Մեր տարածքից կարող եք անվճար օգտվել ընթերցելու, գրելու, խմբարելու և գրականության հետ առնչվող այլ աշխատանքներ անելու նպատակով»։

Կենտրոնը գտնվում է Զարուբյան 18/1 հասցեում՝ Սահմանադրական դատարանի հետնամասում։

Facebook-ում ստեղծվել է միջոցառում՝ վերոնշվածի վերաբերյալ, որին ծանոթանալու համար անցեք հղումով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ