Ֆրանսիական «Նիցցան» Zoom ծրագրի օգնությամբ հայտնել է, որ «Էվերտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը կարիերան շարունակելու է Ֆրանսիայում։
Կիսապաշտպանի տրանսֆերն արժեցել է 2-ից 4 մլն եվրո, իսկ պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Պաշտնոպես տրանսֆերը կձևակերպվի տրանսֆերային պատուհանի բացումից հետո:
Մորգան Շնայդերլինը «Էվերտոնի» կազմում եղել է 2017 թ-ից: Անցկացրել է 88 խաղ՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում խաղացել է նաև «Ստրասբուրգում», «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Սաութհեմփթոնում»: