Նիցցա
Դրո Ֆեռնանդեսը խփեց իր առաջին գնդակը ՊՍԺ-ի կազմում «Նիցցայի» դեմ խաղում
Դրո Ֆեռնանդեսը խփել է իր առաջին գնդակը Փարիզի «Սեն Ժերմենի» կազմում՝ 4-0 հաշվով հաղթելով «Նիցցային» և վերադարձնելով առաջատարի դիրքը Լիգա 1-ում:
Ֆրանսիան մանրամասնում է 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի պլանները՝ որոշ անորոշություններով
Ֆրանսիան պատրաստվում է հյուրընկալել 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը չորս ալպիական և առափնյա շրջաններում՝ նշելով իր վերադարձը որպես հյուրընկալող երկիր գրեթե չորս տասնամյակից ի վեր։ Մանրամասն պլաններ են մշակվում մրցավայրերի և միջոցառումների համար, սակայն որոշ հիմնական վայրեր դեռևս անորոշ են։
Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Նիցցայի քաղաքապետարանում
Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 28-ին վարչապետի տիկինն ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում։ Առաջին փոխքաղաքապետ Անտոնի Բորրեն, ողջունելով Աննա Հակոբյանի այցը, հայտնել է, որ քաղաքապետ, պատգամավոր, Նիցցայի Մետրոպոլիսի նախագահ Քրիստիան Էստրոզին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում՝ նշելով, որ այդ բացակայության պատճառով փոխանցում է քաղաքապետի ներողությունը, ապա վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները նոր շունչ են հաղորդում…
Ֆրանսիան 200 եվրո տուգանք կսահմանի թմրանյութերի օգտագործման համար
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ Նիցցայում ելույթ ունենալով հանցավորության դեմ պայքարի թեմայով հայտնել է, որ սեպտեմբերից Ֆրանսիան 200 եվրո տուգանք է սահմանում թմրանյութերի օգտագործման համար։ Հայտնենք, որ թմրամիջոցների օգտագործման համար պատիժը նախկինում կարգավորվում էր 1970 թվականի օրենքի վրա, որն մինչև 1 տարի ազատազրկում և 3,750 եվրո տուգանք է նախատեսում: «Սեպտեմբերից սկսած մենք թմրանյութերի ոլորտի հետ կապված…
Նիցցայի պաշտպան Մալանգա Սարրը հեռացել է ակումբից
Ֆրանսիական «Նիցցայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 21-ամյա պաշտպան Մալանգա Սարրը լքել է ակումբը։ Մալանգա Սարրը ակումբի սանն է և թիմի կազմում անցկացրել է 119 հանդիպում: Ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվել է այս հուլիսին, և կողմերն որոշել են չերկարաձգել այն: Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանի ընթացքում «Նիցցան» զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Շնայդերլինը կարիերան շարունակելու է Ֆրանսիական Նիցցայում
Ֆրանսիական «Նիցցան» Zoom ծրագրի օգնությամբ հայտնել է, որ «Էվերտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը կարիերան շարունակելու է Ֆրանսիայում։ Կիսապաշտպանի տրանսֆերն արժեցել է 2-ից 4 մլն եվրո, իսկ պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Պաշտնոպես տրանսֆերը կձևակերպվի տրանսֆերային պատուհանի բացումից հետո: Մորգան Շնայդերլինը «Էվերտոնի» կազմում եղել է 2017 թ-ից: Անցկացրել է 88 խաղ՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման…
Էջմիածինը ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայի Նիցցա քաղաքից
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ մեքենաներ են սրանք. այո, այո, մեր ավտոբուսներն են, որոնք արդեն ժամանել են Երևան: Մաքսատնից դրանք դուրս բերելուց և համապատասխան ուսումնասիրությունները կատարելուց հետո մարդատար մեքենաներն արդեն կտեսնեք Էջմիածնի փողոցներում: Ներքաղաքային տրանսպորտը տարիներ շարունակ քաղաքում առկա կարևոր խնդիր էր, որի լուծումն արդեն նշմարվում է:…







