Շների հարձակումից տուժած 2,5 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում է

Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում` Գյումրիում շների հարձակումից տուժած 2,5 տարեկան երեխայի մասին:

«Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այստեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»,-գրել է Դերձյանը:

https://www.facebook.com/gev.derdzyan/posts/2367403876894173

Ամենաթարմ