Դեկտեմբերի 26-ին, ժամը 07:15-ին Լոռու մարզի Շնող գյուղի «Գումբութ» կոչվող սարալանջին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և 33 հրշեջ-փրկարար:
25-30 հա տարածքում կան ծխացող օջախներ (կոճղեր):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջում այրվում է բուսածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 փրկարար ծառայող:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 և «Թեղուտ» ՓԲԸ-ի 10 աշխատակից:
Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 5 հա անտառածածկ տարածքում՝ կոճղեր, տերևներ և թփուտներ:
Դեկտեմբերի 25-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 39 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Անտառային տարածքում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ:
Ժամը 17։55-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։
Գրում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։