Թեհրանի առևտրի պալատի նախագահը շնորհակալագիր է հանձնել ՀՀ դեսպանին

Ամենադիտվածներ

Հոկտեմբերի 27-ին Իրանի իսլամական Հարապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանի առևտրի պալատում տեղի ունեցավ հրաժեշտի միջոցառում։

Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից։

«Միջոցառմանը, որին մասնակցում էին իրանցի բազմաթիվ գործարարներ, դրվատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցին ՀՀ դեսպան Ա.Թումանյանի և դեսպանության հասցեին։

Ելույթներով հանդես եկան Թեհրանի առևտրի պալատի նախագահ Մասուդ Խանսարին, ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը, Թեհրանի առևտրի պալատի գլխավոր տնօրեն Բահման Էշխին, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը։

Մ.Խանսարին պալատի նախագահության անունից շնորհակալագիր հանձնեց դեսպան Արտաշես Թումանյանին։

Միջոցառման ավարտին դեսպան Թումանյանը երախտագիտություն հայտնեց Թեհրանի առևտրի պալատի նախագահին և անդամներին՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար», – ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ