fbpx
Քաղաքականություն

Շնորհակալություն Ֆրանսիային՝ ի հեճուկս դավադիրների, դավաճանների և թշնամիների

Արդեն զարմանալի չէ, որ Ֆրանսիայի սենատի հայամետ բանաձևը քարկոծվում է Հայաստանում որոշակի շրջանակների կողմից:

Այդ բանաձևը գոնե դարձնելու մեր շահերն առաջ մղելու և թշնամական կողմին ճնշելու գործիք, մեզ փորձում են «դարձի բերել» իրենց հայտնի ռուսական գործիքի պես դրսևորող դավադիր շրջանակները, որոնց մեզ, այսպես ասած, պայմանագրով դաշնակիցը վաճառել է թշնամի հարևանների վրա:

Միգուցե դեռ նույն ռեսուրսներից են սնվում, բայց այդ ռեսուրսները վաղուց հարստանում են իկրայի ու նավթի բռնապետի միջոցներով:

Չենք հավատում ձեզ, դուք գործոն չեք, մի տանջեք ձեզ, մի ծամածռվեք: Ի հեճուկս ձեզ՝ դավադիրների, թշնամիների ու դավաճանների, Հայաստանի շահերի կողքին կանգնած են աշխարհաքաղաքական կենտրոնները և աստիճանաբար, փափուկ մեխանիզմներով դուրս են բերում Հայաստանն այս դառնագին վիճակից: Ես ավելի կտրուկ ու չոր գործընթացների կողմ եմ, որովհետև կարծում եմ, որ դրան է հանգելու, սակայն միգուցե սխալ եմ, և իրենց քայլերի հաջորդականությունը մեզ ետ կպահի անդառնալի կորուստներից, որը ժամանակը ցույց կտա:

Փառք մեզ սատարողներին և շնորհակալություն Ֆրանսիայի սենատին նման բանաձև ընդունելու համար, որը շատ պատշաճ ներկայացնում է հայկական շահերը:

Փառք մեր հերսներին,

Հայաստանին ու Արցախին փառք:

Նարեկ Այվազյան

azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ