Իսպանիայի առաջնության դադարը ի նպաստ իր հանգստի է օգտագործել և այդ նպատակով Նյու Յորք է մեկնել «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը։ Այս մասին հայտնում է Goal-ը: Ֆրանսիացին այցելել է ԱՄՆ՝ առանց այդ մասին տեղյակ պահելու կատալոնական ակումբին։
«Կատալոնական» ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դեպքին անդրադառնալով, նշել է, որ այն իրեն չի անհանգստացնում: «Կապտանռնագույննների» գլխավոր մարզիչն ասել է, որ ֆուտբոլիստները ազատ մարդիկ են և հանգստի ժամանակ կարող են զբաղվել ինչով, որ ցանկանում են։
«Յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն որոշել, թե ինչով պետք է զբաղվի։ Հենց դա է ազատ ժամանակը։ Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Բայց շնորհակալություն, որ ինձ տեղեկացրեցիք նրա ուղեւորության մասին, ես չգիտեի»,- նշել է Վալվերդեն։