fbpx
Իրավական

Դատարանը կդիմի հիվանդանոց Մանվել Գրիգորյանի ներկայությունը նիստին ապահովելու համար

Դատարանը կդիմի քաղաքացիական հիվանդանոց, որ հաջորդ նիստին ապահովվի ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ներկայությունը նիստերին։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 29-ին, դատական նիստին հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

«Դատարանը գրությամբ կդիմի այն քաղաքացիական հիվանդանոց, որտեղ գտնվում է Մանվել Գրիգորյանը, և տեղեկացնել, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը չի խոչընդոտում դատական նիստերին մասնակցելու համար, նրա տեղաշարժը կարելի է ապահովել կողմնակի անձանց և օժանդակ սարքերի կիրառմամբ և նիստերին ըստ անհրաժեշտության ապահովել բժշկի հսկողությունը։ Հաջորդ նիստին պետք է ապահովվի ամբաստանյալի ներկայաությունը նիստերին»,-նշեց նա։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար ստեղծված բժշկական փորձաքննության արդյունքներն այսօր ներկայացվեցին, ըստ որի նրա առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ