Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ազգային տոնի առթիվ

Ամենադիտվածներ

Նոր էներգախնայող լեդ լուսատուներ՝ Բյուրեղավանում

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր պատմության և արժեհամակարգի վրա, շարունակում են զարգանալ համաձայն արդյունավետ համագործակցության միջպետական օրակարգի անխաթար հանձնառության»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ