Շոլցը մտադիր է շուտով հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

Ամենադիտվածներ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ ցանկանում է կապ պահպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մտադիր է շուտով հեռախոսազրույց ունենալ նրա հետ։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Գերմանիայի բողոքական եկեղեցիների 38-րդ համագումարի ժամանակ, որը հեռարձակել է Phoenix հեռուստաալիքը։

Քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ և դրա ընթացքում զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ «Եվ թեև երկար ժամանակ չէի անում, բայց մտադիր եմ մոտ ապագայում նորից դա անել»,- շեշտել է կանցլերը։

Նրա ելույթի ժամանակ ներկաներից ոմանք բանակցությունների կոչ արեցին։ «Հարցն այն է, թե ով ում հետ և ինչի մասին է բանակցում», – բացատրել է Շոլցը:

Ամենաթարմ