Ադրբեջանցիները կրակել են Շոշում ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ

Հրապարակող՝

Ադրբեջանցիները կրակել են Շոշում ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը հայտնել է, որ ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։

Նրա խոսքով՝ վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։

Ամենաթարմ