fbpx
Սպորտ

Շոտլանդիայի կանանց հավաքականը դուրս մնաց աշխարհի առաջնությունից․ «մեղավորը» VAR-ն է

Շոտլանդիայի կանանց հավաքականը դրամատիկ պայքարում ոչ-ոքի խաղալով արգենտինացիների հետ (3-3) դուրս է մնացել Աշխարհի առաջնությունից։

Այս հաշվի հիմնական որոշողը դարձել է VAR համակարգը։ Խաղից հետո Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը նշել է, որ ատում է VAR-ը։ Պատմությունը հետևյալն է․ 93-րդ րոպեին, երբ հաշիվը 3-2  Շոտլանդիայի հավաքականի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված։ Շոտլանդացի դարպասապահը կարողացավ հետ մղել հարվածը, բայց մրցավարը, VAR համակարգի օգնությամբ դիտելով կրկնապատկերը, որոշում կայացրեց, որ դարպասապահը դարպասային գծից առաջ է կանգնել ու պահանջեց կրկնել 11-մետրանոցը։ Այս հարվածն արդեն դիպուկ էր ու Արգետինան կարողացավ հավասարեցնել հաշիվը։

«Սարսափելի էր։․․․ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է աշխատում VAR-ը: Ես ատում եմ այն», – խաղից հետո իր թվիթերյան էջում գրել է Նիկոլա Սթերջենը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ