Էդինբուրգում գնդակահարել են բռնցքամարտիկ և դերասան Բրեդլի Ուելշին, ով խաղացել է «Ասեղի վրա 2» ֆիլմում: Այս մասին գրել է The Sun-ը:
Հրատարակության տվյալներով՝ անհայտ մեկը, դերասանի գլխին կրակել է այն բանից հետո, երբ նա ավտոմեքենան կայանում էր բնակարանի դռների մոտ: Ստացած վերքերից Բրեդլի Ուելշը տեղում մահացել է:
Այժմ ոստիկանները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։