The Scottish Sun-ի հաղորդմամբ՝ Շոտլանդիայում կատուն տուն վերադառնալիս իր հետ նաև թմրանյութ է բերել։ Նա եկել պառկել է տիրոջ կողքը, այնուհետև բերանից հանել մարիխուանայի փաթեթը։
Տանտիրուհին լուսանկարել է թմրանյութով փաթեթը, հրապարակել դրանք ու կատակով ներողություն խնդրել մարիխուանայի տիրոջից։
Կատվի համար անասնաբույժ է հրավիրվել, որը վստահեցրել է, որ վտանգավոր ոչինչ չկա։ Առատ հեղուկն ու ստամոքսի լվացումները շատ արագ կարգավորել են կատվի վիճակը:

