Շրի Լանկան հայտարարեց դեֆոլտի մասին

Շրի Լանկայի բնակչությունն ու առհասարակ երկիրը հայտնվել են ծանր իրավիճակում։ Այն աստիճանի, որ երկրի կառավարությունը հայտարարել է դեֆոլտի մասին։

Դեֆոլտի մասին տարածվել է պաշտոնական հայտարարություն։

Բանն այն է, որ երկրի ղեկավարությունն ունակ չէ մարել երկրի 51 միլիարդ դոլարի արտաքին պարտքը։ Դեֆոլտի մասին հայտարարել է այն բանից հետո, երբ երկրում ներմուծման համար գումար չի մնացել։

Այս մասին գրում է The Times of India-ն։

Նշվում է, որ սա Շրի Լանկայի ամենալուրջ ճգնաժամն է՝ անկախությունից ի վեր։

Ըստ աղբյուրի՝ երկիրն արտադրության ու վառելիքի խիստ կարիք ունի և սա ուղեկցվում է էլեկտրաէներգիայի պարբերական անջատումներով։

Ամենաթարմ