fbpx
Աշխարհ

Շրի Լանկայի ռեստորաններից մեկում ռումբ է վնասազերծվել

Շրի Լանկայի անվտանգության ծառայության աշխատակիցները ռումբ են վնասազերծել զբոսաշրջային քաղաք Կատանայի ռեստորաններից մեկում:

Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից։

Ըստ տեղեկությունների` պայթուցիկ սարքը հայտնաբերվել է ուսապարկում:

Շրի Լանկայում ապրիլի 21-ին` Զատիկի տոնակատարության ժամանակ, հյուրանոցներում և եկեղեցիներում որոտացել է 8 պայթյուն: Պայթյուններ են որոտացել Կոլոմբոյի 5 աստղանի 3 հյուրանոցում և Կոտահենա, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների եկեղեցիներում:

Վերջին տվյալներով` պայթյունների հետևանքով զոհվել է 359 մարդ, տուժել` 500-ը:

«Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել պայթյունների իրականացման պատասխանատվությունը, սակայն չի ներկայացրել որևէ փաստ, որը ապացուցում է խմբավորման առնչությունը պայթյուններին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ