Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 359-ի

Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 359-ի: Այս մասին հայտնում է Ada Derana պորտալը` հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին:

Իրավապահները հետաքննության շրջանակում ձերբակալել են ևս 18 մարդու:

Այդ գործողության ընթացքում Վարակապոլա շրջանում առգրավվել է ռադիոկապի 4 միջոց, մոտոցիկլետ: Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 40 ձերբակալվածի մասին:

Ամենաթարմ