Էկո

Ռոմանոս Պետրոսյանը շրջայց է կատարել Բնության թանգարանում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Հայաստանի բնության պետական թանգարան։

Այս մասին տեղեկանում ենք հենց Պետրոսյանի Facebook-ի էջից։

Նա նշում է, որ շրջել է թանգարանի ցուցասրահներում ու ծանոթացել Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ ներկայացուցիչների ցուցանմուշներին։

Շրջելուց հետո Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում լսել է առկա խնդիրներն ու քննարկել թանգարանի հետագա ծրագրերը։

«Թանգարանը մեզ համար նախևառաջ էկոկրթական, սոցիալ-կրթական կարևորագույն բաղադրիչ է, և մենք արդեն ունենք որոշակի տեսլական զարգացման ուղղությունների շուրջ», – գրում է պաշտոնյան։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ