Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում գերմանական «Շտուտգարտի» ու Խորվաթիայի ձախ եզրային պաշտպան Բորնա Սոսայի ծառայությունների հանդեպ։
Այս մասին գրում է Sport-es-ը։
Նշվում է, որ Սոսայի համար պայքարում «Բարսան» միայնակ չէ․ նրանով հետաքրքրված են նաև անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը»։
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» հնարավոր է Սոսային ձեռք բերելու փորձեր անի արդեն այս ամառ։
Նշենք, որ խորվաթ պաշտպանի ու գերմանական ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Սոսան թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ է։