Հնդկաստանի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել․ կա առնվազն 6 զոհ

Ամենադիտվածներ

image (1)

Հնդկաստանի Էլուրու քաղաքում գտնվող պոլիմերային հիմքով քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Այս մասին տեղեկանում ենք ANI գործակալության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ հրդեհին զոհ է դարձել 6 մարդ, ևս 12-ը տուժել են ու տեղափոխվել հիվանդանոց։ Հրդեհի բռնկման պահին գործարանում եղել է 18 մարդ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը տեղի է ունեցել բեռնարկղից տեղի ունեցած արտահոսքի պատճառով։

Նշվում է նաև, որ այժմ տեղում աշխատում են ոստիկաններն ու հրշեջները։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ