Աշխարհ

Շուրջ 200 վարձկան է մեկնել Լիբիա․ The New York Times

Վերջին վեց շաբաթվա ընթացքում Լիբիա է ժամանել շուրջ 200 վարձկան, որոնց թվում են նաև դիպուկահարներ մասնավոր «Վագներ» ընկերությունից։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով լիբիական երեք բարձրաստիճան պաշտոնյաների և հինգ արևմտյան դիվանագետների խոսքերին, որոնք քաջատեղյակ են հակամարտությանը:

Ըստ ռազմական բժիշկների տվյալների՝ զինյալները կիրառում են նույն զինամթերքը, ինչ Դոնբասում: Նրանք հայտնել են նաև, որ վերջին ժամանակներս փոխվել է վերքերի բնույթը:

Վարձկանները օգնում են Լիբիայի աշխարհազորի առաջնորդ Խալիֆա Հաֆթարին, որը վերջին հինգ տարիներին կռվում է Լիբիայի արևմտյան հատվածի զինյալների հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ