Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել․
«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ընդունել եմ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում օրերս անցկացված Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Դավիթ Հովսեփյանին:
Դավիթի չեմպիոնական տիտղոսը պատերազմից հետո Արցախի մարզական կյանքում արձանագրված առաջին մեծ հաջողությունն է:
Շնորհավորելով մեր շուշեցի չեմպիոնին՝ մաղթել եմ նորանոր նվաճումներ»,-գրել է Արայիկ Հարությունյանը: