Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմածի’ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 20-ին կամ 21–ին առաջարկում է հայկական կողմին համաձայնել, որպեսզի 7 շրջանները հետ տալուց բացի ադրբեջանցիները “վերադառնան” Շուշի (90 տոկոսը): Ավելին, հարցնում է Փաշինյանին’ ինչու ես դեմ, որ նրանք վերադառնան? Փաշինյանը պատճառաբանում ու մերժում է…
Ուշադրություն. հոկտեմբերի 20 կամ 21, երբ թշնամին Շուշիի տակ կամ դժոխքի ձորում չէր…
Հետո թշնամին մինչ այս պահը շատերին անհասկանալի թողտվությամբ մոտենում է Շուշիին…
Սկսվում է Երևանի ու Ստեփանակերտի լուռ դիմակայությունը Շուշիի թեմայով… Արայիկ Հարությունյանի առավոտյան նկարած, բայց չգիտես թե ինչու երեկոյան հրապարակված լայվ, ապա վերջին օրը’ նոյեմբերի 9-ին,’ Ստեփանակերտում հաստատում “Շուշին ընկել է”, Երևանի հակադրություն’ “Շուշիի համար մարտերը շարունակվում են…”
Ու չստուգված բայցև չհերքված լուրերի համաձայն’ ՀՕՊ անջատում, որից թուրքերը լավ օգտվեցին առաջ գալու համար, գեներալական փախուստներ Շուշիի ձորից ու այսպես շարունակ…
Շուշիի անկման առեղծվածի մասին գրքեր են գրվելու.»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1498714647000696
