Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետությունների մակարդակով այց էր կազմակերպել դեպի Շուշի։
Ալիևի հրավերը ընդունել էին 46 պետությունների դեսպաններ, որոնց շարքում, սակայն, չկային ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները։
Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ էության, սրանից կարելի է վստահաբար ենթադրել, որ գերտերությունները ցույց են տալիս իրենց դիրքորոշումը՝ Ղարաբաղյան հարցի չլուծված լինելու մասին ու չի բացառվում նաև, որ ցույց են տալիս իրենց ոչ միանշանակ դիրքորոշումը Շուշիի վերաբերյալ։