դեսպաններ
Թրամփի վարչակազմի դեսպանների ետկանչը
Թրամփի վարչակազմը որոշել է ետ կանչել 30 դեսպանների, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին, ինչը առաջացրել է քննարկումներ:
ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության հանդիպումը եվրոպական դեսպանների հետ
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են եվրոպական դեսպանների հետ՝ քննարկելով ներքաղաքական իրավիճակը, Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը և մշակութային ժառանգության հարցերը։
ԱՄՆ դիվանագիտական կադրային փոփոխություններ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ ապահովելով «Ամերիկան՝ առաջինը» քաղաքականությունը։
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 3-ին նոր դեսպաններ է նշանակել Ինդոնեզիայում, Բրունեյում, Բուլղարիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ալժիրում և Էրիթրեայում:
ՀՀ սահմաններին կտեղակայվի ԵՄ դիտորդական առաքելությունը
Եվրամիության դեսպանները համաձայնել են ՀՀ ուղարկել քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հայտնում են «Ազատություն ռադիոկայանի» դիվանագիտական աղբյուրները։ Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է,…
Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելուց
Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններն օգոստոսի 27-ին, հրաժարվել են Շուշի այցելելուց , որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Ադրբեջանական կողմի կարծիքով՝ դա «անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Նշենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագետ այցելել էր Շուշի, որտեղ մասնակցում էին կոնֆերանսի։ Նրանք Ֆիզուլիի օդանավակայանից Շուշի էին ժամանել ավտոբուսներով։…
Ադրբեջանի նման վարքագիծը միջազգային հանրության ոչ պատճաշ ու ոչ հասցեական արձագանքների հետևանքն է․ Միրզոյանը՝ դեսպաններին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր՝ նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ բոլոր խնդիրների լուծման համար․ Բլինքեն Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը․ կոնգրեսական Հանդիպման ընթացքում իր ելույթում Արարատ Միրզոյանը նշել է․ «Բարև ձեզ: Շնորհակալ…
Ջո Բայդենը և Լիլիթ Մակունցն ուղերձները փոխանակել են գրավոր. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է․ N զորամիավորումում անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ Տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ԱՄՆ-ում դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողակարգի փոփոխությունները՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ուղերձները փոխանակել են գրավոր»։
Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ «Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հանդիպման և ծանոթության համար՝ նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար կարևոր է: Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններում բազում չօգտագործված հնարավորություններ կան…
Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի, Սիրիայի ու Լիտվայի դեսպաններին։ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեռգառայի հետ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել և ամրապնդել հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները տարբեր ուղղություններով: Այս առումով ընդգծվել է առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Երկխոսության զարգացման համատեքստում…
ՀՀ ԱԳՆ են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ
Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳՆ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հուլիսի 9-10-ը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ «Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես…
Հայ դատի հանձնախումբը բողոքի նամակ է ուղղել Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանին
Հուլիսի 13-ին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի Facebook-ի էջը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը բողոքի նամակ է ուղղել Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանին։ «Հարգարժան տիկին Էյզըմա, Տեղեկություն ստացանք, որ դուք նույնպես մասնակցել եք դիվանագիտական հավաքին, Ադրբեջանի կողմից գրավված Շուշի՝ քաղաքում։ Նիդերլանդների հայկական համայնքը խորապես հիասթափված և վրդովված է ձեր մասնակցության կապակցությամբ։ Հայ…
ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանությունները մեկնաբանել են Շուշի այցելության մերժումը
ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ չեն մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների։ ԱՄՆ-ը տարբեր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Ինչու՞ են Միացյալ Նահանգները համահունչ գործում Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի համախմբված դիրքորոշման հետ, ԱՄՆ դեսպանությունը այս հարցին պատասխանել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ…
Շուշին Արցախի անքակտելի մասն է․ Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է՝ Ալիևի հրավերով դեսպանների այցը Շուշի
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանում գտնվող 46 երկրների դեսպանների այցը՝ Ադրբեջանի կողմից օկապացված Շուշի քաղաք։ «Խստագույնս դատապարտում ենք 2021 թվականի հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի։ Նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի…














