Գանայի հավաքականի կիսապաշտպան Մուհամեդ Կուդուսն իրեն համեմատել է բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ։
«Նա ինձնից լավը չէ: Նա պարզապես ավելի լավ կարգավիճակ ունեցող խաղացող է, վերջ:
Այս պահին նրան ավելի լավն է դարձնում միայն այն, որ նա ավելիին է հասել։ Բայց շուտով ես կհասնեմ նրան»,- ՊՍԺ-ի հարձակվողի մասին ասել է «Այաքսի» ֆուտբոլիստը:
Ընթացիկ մրցաշրջանում Կուդուսը Էրեդիվիզիում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: