fbpx
Հասարակություն

Շվեդական մոդելի մասին խոսելը Հայաստանում դա պոպուլիզմ է և իրականությունից փախուստ․ Դավիթ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Խոսք է գնում, որ ԱՀԿ որոշ ներկայացուցիչներ արտահայտվել են համաճարակի դեմ պայքարի շվեդական մոդելի օգտին: Եվ սա էլ նշում են որպես արգումենտ շվեդական մոդելի օգտին: Շվեդական մոդելի մասին խոսելը Հայաստանում դա պոպուլիզմ է և իրականությունից փախուստ, որովհետև անգամ ԱՀԿ ներկայացուցիչների խոսքով Շվեդիան իր ռազմավարությունը կառուցեց հենվելով հասարակության բարձր գիտակցության վրա և ընդամենը կոչ եղավ սոցիալական հեռավորություն պահպանել և տանից աշխատել:

Հլը մի հատ ասացեք հասարակության բարձր գիտակցություն և դա մոդելավորեք Հայաստանի վրա և հռետորական հարց տվեք: Իսկ արդյո՞ք Հայաստանում առանց խիստ միջոցների մարդիկ ենթարկվեին էլեմենտար հակահամաճարակային կանոններին: Իհարկե ոչ: Ես իհարկե հասկանում եմ որ հատկապես տնտեսական այս ծանր վիճակում բավականին ականջահաճո է պոպուլիզմը, սակայն մեր հասարակության գիտակցության առումով իլյուզիաների տրվել պետք չի: Հասարակության որոշ հատվածի կրթական ցածր ցենզի և ինչու ոչ տգիտության համատեքստում մեր մոտ բացառվելու էր առանց խիստ միջոցների որոշ չափով զսպումը»,-ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3333504646698786

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ