Sport24-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Շվեդիայի թիմի հետ պայմանավորվել է ընկերական հանդիպում անցկացնելու մասին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպումը անցկացվելու է հունիսի միջնամասում։ Մրցավայրը դեռևս հայտնի չէ։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 99-րդն է, իսկ Շվեդիան 20-րդ տեղում է։
Այս ամիս Խոակին Կառառոսի գլխավորած թիմը սկսելու է պայքարը Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում, որտեղ մրցակիցներն են Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Լիխտեյնշտեյնը։ Հայկական թիմն ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա հանդիպումով, որը տեղի կունենա մարտի 25-ին:
