ՇՎՏՄ-ն կրկնայցեր և կասեցումներ է իրականացրել Երևան քաղաքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

66282157_2224237840958667_3598187467305385984_n

Ամենադիտվածներ

ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ հուլիսի 9-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոպահեստամասերի տոնավաճառում:

«Դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ առկա թերությունները տեղում շտկվել են: Տեսչական մարմինը կասեցման գործընթաց է իրականացրել նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանը:

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:

Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում:

Ստուգվում է դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, «դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին» իրազեկման թերթիկների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ախտահանիչ հեղուկների, ինչպես նաև ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների առկայությունը»,- ասված է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտարարության մեջ:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/589180138679072/

Ամենաթարմ