Աշխարհ

Շղթայական ավտովթար` ԱՄՆ-ում, կամրջի վրա բախվել է 158 ավտոմեքենա

Առնվազն 7 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային ավտովթարի հետևանքով:
Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանից ոչ հեռու` կամրջի վրա, բախվել է 158 ավտոմեքենա, բախման արդյունքում որոշ ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։

Փրկարար ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները, արգելափակված մեքենաներում դեռ կարող են մարդիկ լինել:

Նշվում է, որ զանգվածային վթարի պատճառ է դարձել ուժեղ մառախուղը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ