Սիբիրի անտառային հրդեհների ծուխը ավելի քան 600 բնակավայր է ծածկել: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Հատկապես ծանր է իրավիճակում են Բուրյաթիայի, Յակուտիայի, Իրկուտսկի, Մերձբայկալյան և Կրասնոյարսկի շրջանները: «34 շրջանի 618 բնակավայրերում ծխածածկույթ է»,- հայտնել է է ԱԻ ծառայությունը:
Այդ բնակավայրերում անընդհատ ստուգվում է օդի աղտոտվածության մակարդակը, որպեսզի բացառվի թունավոր նյութերի ներթափանցումը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր՝ չի բացառվում, որ անտառային հրդեհների պատճառն անտառահատումները լինեն: