Ավտովարորդներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի մոտ: Ակցիայի մասնակիցները պահանջում էին Մեղրիի մաքսատանը հայ բեռնափոխադրողներին տեղ հատկացնել՝ բեռը հայկական ֆուռերով տեղափոխելու և Երևան բերելու համար։ Ակցիայի մասնակիցների կողմից շրջանառվում էր տեղեկություն, որ իրենց պահանջը չի բավարարվում, քանի որ այս գործում ներգրավվել են՝ ինչպես իրենք են նշում՝ օլիգարխներ, որոնք ոլորտում մենաշնորհ հաստատելու ձգտմամբ պատրաստվում են տերմինալ կառուցել Մեղրիում։
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կողմից նշվեց Խաչատուր Սուքիասյանի անունը՝ իբր տերմինալը կառուցվելու է նրա կողմից։
Ի պատասխան Թիվ 1-ի հարցմանը՝ «Սիլ» ընկերությունից հայտնեցին, որ սա ապատեղեկատվություն է, և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ընկերությունը պարզաբանեց, որ նմանօրինակ տեղեկատվության իսկության պարագայում իրենք ունեն համապատասխան գործիքակազմը՝ տեղեկատվությունը հանրային հասանելիության հասցնելու համար։
Թե ինչ շրջանակների կողմից է ուղղորդվում Տիգրան Հովհաննիսյանը՝ դժվար չէ գուշակել։ Ակնհայտ է, որ սա նոր փորձ է՝ ևս մեկ անգամ անհիմն թիրախավորելու Սուքիասյանների ընտանիքին նրանց գործարար համբավը՝ իրականության հետ կապ չունեցող ապատեղեկատվությամբ էժանագին մանիպուլյացիաների փորձով։
Աղբյուրը՝ Tiv1։