Սիլվան բացատրել է, թե ինչու է իր համար դժվար նվաճել Ոսկե գնդակը

Բերնարդո Սիլվան բացատրել է, թե ինչու է իր համար դժվար նվաճել «Ոսկե գնդակը».

«Իհարկե, ես կցանկանայի նվաճել «Ոսկե գնդակը»: Սակայն այժմ այս մրցանակը տրվում է այն ֆուտբոլիստներին, ովքեր վճռորոշ գոլեր են խփում։

Ես ավելի շատ կոլեկտիվ խաղացող եմ, բայց ես, անշուշտ, հպարտ էի տեսնելով իմ անունը եզրափակիչ 30-ում: Խոստովանում եմ, տարօրինակ էր տեսնել իմ անունը ցուցակում լավագույն խաղացողների հետ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Մտածեցի. «Վայ, ես այստեղ եմ, սա ես եմ, լավագույնների շարքում»: Բայց դա լավ զգացողություն է:

Ինձ համար շատ դժվար կլինի նվաճել «Ոսկե գնդակը», քանի որ, կրկին, նրանք սովորաբար առանձնացնում են որոշիչ գոլեր խփող խաղացողներին»,- France Football-ին ասել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան։

Պորտուգալացին, ով նախորդ տարի կազմել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակը, այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 32 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ամենաթարմ