Սիմեոնեն կարող է որակազրկվել Յուվեի հետ խաղում ցուցադրած անպարկեշտ ժեստի համար

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է պատժվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Յուվենտուսի» հետ խաղում իր պահվածքի համար (2:0):

48-ամյա արգենտինացին թուրինցիների դարպասն ուղարկված երկրորդ գոլից հետո անպարկեշտ ժեստ է ցուցադրել, ինչը չի վրիպել տեսախցիկների ուշադրությունից

ՈւԵՖԱ-ն դեռևս չի որոշել` արդյոք պե՞տք է կարգապահական գործ հարուցել մարզչի նկատմամբ «անհարգալից պահվածքի» համար:

Եթե գործը հարուցվի, ապա Սիմեոնեն, ամենայն հավանականությամբ, կորակազրկվի:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում արգենտինացին 4 խաղով որակազրկվել էր Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի` «Արսենալի» հետ խաղի 10 րոպեների ընթացքում մրցավարի կողմից Շիմե Վրսկալկոյին երկու անգամ դեղին քարտով զգուշացնելուն բուռն արձագանքելու համար:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ