fbpx
Սպորտ

Կլոպ. Չեմ կասկածում, որ Սուլշերին կհաստատեն ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղից առաջ խոսել է թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Ուլե-Գունար Սուլշերի աշխատանքի մասին:

«Բոլոր մարզիչներին հաջողություն է անհրաժեշտ աշխատանքում: Երբ ես «Մայնցից» հետո գլխավորեցի «Բորուսիան», մարդիկ ասում էին, որ չունեմ միջազգային փորձ:

Եվ դա ճիշտ էր:
Անսովոր է, երբ մարդն, աշխատելով գլխավոր մարզիչ Նորվեգիայում, առաջարկ է ստանում «Մանչեսթեր Յունայթեդից»: Սա ակնհայտ է: Բայց Սուլշերը ցույց տվեց իր կարգը:

Նա իրեն հիանալի դրսևորեց, ճիշտ պահին նրա բախտը բերեց:

Չեմ կասկածում, որ հաջորդ մրցաշրջանում ևս նա կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: Նա 100 տոկոսով արժանի է դրան: Չեմ կարող պատկերացնել, որ ակումբն այդ պաշտոնում մեկ այլ մասնագետի նշանակի»,- Կլոպի խոսքերն է փոխանցում The Sun-ը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ