Վրաստանի Բաթումի քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ 192 կգ արդյունքով:
Առաջին մոտեցմամբ հայ ծանրորդը պոկեց 187 կգ կշռող ծանրաձողը, իսկ երկրորդ մոտեցմամբ պոկելով 192 կգ ծանրաձողը ապահովեց փոքր ոսկե մեդալ:
Երրորդ մոտեցումը Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց՝ չկարողանալով պոկել 197 կգ ծանրաձողը: