Այսօր՝ նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
- Նազելի Բաղդասարյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
- Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքին
«Կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է նաև միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման առաջնահերթությունը:
Զրույցի առանցքում են եղել նաև ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող թեմաներ», – ասված է ԱԺ-ի տարածած հայտարարությունում։